211652_close_icon
views-count2963 դիտում article-date 23:03 27-05-2014

ԱՄԷ- Հայաստան` 3:4. Մխիթարյանը` դուբլի, իսկ Մովսիսյանը` երեք գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ

Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան - ԱՄԷ ընկերական հանդիպումը, որն ավարտվեց մեր ընտրանու 4:3 հաշվով հաղթանակով : 37-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց եզրային պաշտպան Լևոն Հայրապետյանը, սակայն ընդամենը երեք րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո մրցակցին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Դրանից երկու րոպե անց մեր ընտրանին կրկին առաջ անցավ հաշվի մեջ, երբ կրկին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Թիմերը ընդմիջման գնացին 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ԱՄԷ-ի ընտրանին կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 67-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը երրորդ գոլային փոխանցումը գրանցեց իր հաշվին: «Սպարտակ»-ի հարձակվողի օգնությամբ, այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: 71-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշող Ռումյան Հովսեփյանը, անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով 4-րդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղավարտից հինգ րոպե առաջ ԱՄԷ-ն կրկին կրճատեց հաշվի տարեբորթյունը, սակայն խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Հատկանշական է, որ մեր ընտրանու բաց թողած երեք գնդակներից` երկուսը գրանցվեց անկյունայինների խաղարկումից հետո և երկու դեպքում էլ ձախող [b]ԱՄԷ – Հայաստան `3:4[/b] Գոլեր` Ահմեդ 40’, Աբդուլրահման 52’, Սամել 85’ – Հայրապետյան 37’ Մխիթարյան 42’, 67’, Ռ. Հովսեփյան 71’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր