1333 դիտում
15:57 04-06-2015
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը որոշել է հրապարակել Յոզեֆ Բլատերին վարկաբեկող փաստաթղթերը
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները հայտարարել է, որ պատրաստ է հրապարակել որոշ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի գործունեությանը:
«Ես լռում էի՝ մտավախություն ունենալով, որ վաղ թե ուշ այս օրը կգա: Այլևս չեմ լռելու: Չեմ ցանկանում այլևս գաղտնիքներ պահել:
Իմ տրամադրության տակ եղած փաստաթղթերում կան փաստեր ՖԻՖԱ-ի մի շարք գործարքների վերաբերյալ, որոնց առնչվում է նաև Յոզեֆ Բլատերը:
Նույնիսկ մահը չի կանգնեցնի մոտեցող հեղեղը: Բլատերը գիտի, թե ինչու տապալվեց: Եվ ես նույնպես:
Ներողություն եմ խնդրում, որ այս մասին ավելի շուտ չեմ հայտնել: Ես վախենում էի իմ կյանքի համար», հայտարարել է Ուորները:
Ըստ տարբեր աղբյուրները, Ուորների փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ ՖԻՖԱ-ն միջամտել է 2010 թվականին Տրինիդադ և Տոբագոյում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններին:
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
10:27 03-10-2015
Coca-Cola-ն և McDonald’s-ը Յոզեֆ Բլատերին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
1299 դիտում
21:43 07-10-2015
Յոզեֆ Բլատերին 90 օրով ազատեցին աշխատանքից
1171 դիտում
15:42 11-06-2015
Եվրամիությունը ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերին կոչ արեց անհապաղ հրաժարական տալ
Այս բաժնից
2872 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6841 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5569 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին