ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող աջակցությունը
Միացյալ Նահանգները պատրաստվում է ընդլայնել սիրիական ընդդիմությանը տրվող աջակցությունը, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին:
Վերջիններս հայտնել են, որ ԱՄՆ-ն կարող է ավելացնել ընդդիմությանը տրվող զենքի ու սպառազինության քանակը և սկսել հարվածել Թուրքիայի հետ սահմանային հատվածներին, որտեղ տեղակայված են ԻՊ դիրքեր:
Տեղեկությունը առայժմ պաշտոնապես հաստատված չէ ամերիկյան իշխանությունների կողմից, սակայն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես հայտարարել էր, որ չի բացառում, որ կարող է սիրիացի ապստամբներին հավելյալ աջակցություն տրամադրել: