«Մորդովիա»--«Սպարտակ», Մովսիսյանը պատրաստ է, Զե Լուիշը երկար ժամանակ չի խաղա
Այսօր երեկոյան Մոսկվայի «Սպարտակը» կմեկնի Սարանսկ, որտեղ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կխաղա «Մորդովիայի» հետ:
Վնասվածքից ապաքինված Յուրա Մովսիսյանը արդեն պատրաստ է խաղին: Իսկ ահա թիմի մյուս հարձակվողի՝ Զե Լուիշի վնասվածքը ավելի լուրջ է և նա երկար ժամանակ շարքից դուրս է եկել:
«Մորդովիա»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա հոկտեմբեր 3-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին: