Տարասովկայում գտնվող մարզաբազայում Մոսկվայի «Սպարտակի» խաղացողները մարզում են անցկացրել՝ պատրաստվելով Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» ընդհանուր խմբում է աշխատել: Հարձակվողը լիովին ապաքինվել է վնասվածքից և այժմ պատրաստ է խաղալ տարվա վերջին հանդիպմանը:
Նշենք, որ Մովսիսյանը «Սպարտակի» կազմում չի խաղացել հոկտեմբերի 18-ից:
«Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: