Ռուսաստանում բռնությունների 40%-ը բաժին է ընկնում ընտանիքներին
Ռուսաստանում բռնությունների դեպքերի գրեթե կեսը տեղի է ունենում հենց ընտանիքներում: Նման հայտարարություն է տարածել ՌԴ Սոցիոլոգիայի ինստիտուտը:
Ինստիտուտի ներկայացուցիչ Սվետլանա Այվազովայի խոսքով՝ միայն 2015 թվականի վերջին 6 ամիսներին ընտանիքներում արձանագրվել է 2 հազար սպանություն, իսկ ավելի քան 5 հազար դեպքեր վերաբերում են մարմնական ծանր վնասվածքներ հասցնելուն: Այդ հանգամանքներում տուժածներից շատ քչերն են դիմել իրավապահ մարմիններին:
Սոցիոլոգը նշել է, որ արձանագրված սպանությունների շուրջ 25%-ը եղել է ընտանեկան բռնության հետևանք և վտանգավորությամբ հավասարազոր է փողոցում տեղի ունեցող սպանություններին: