«Ոսկե գնդակի» թեկնածուների թվում ընդգրկվել են «Բարսելոնայի» և «Ռեալի» 7-ական խաղացող
Հայտնի են դարձել 59 ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվել են տարվա լավագույն խաղացողի համար նախատեսված «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկում:
Ցանկում «Բարսելոնան» ներկայացված է 7 ֆուտբոլիստով. Մեսին, Ինյեստան, Ռակիտիչը, Բրավոն, Մասկերանոն, Նեյմարը և Սուարեսը:
«Ռեալը» նույնպես 7 թեկնածու ունի. Ռոնալդուն, Բեյլը, Բենզեման, Ռամոսը, Մոդրիչը, Խամես Ռոդրիգեսը և Կրոսը:
Ցուցակում 5-ական խաղացող ունեն «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին», 4-ը՝ «Չելսին», 3-ական՝ «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»:
Նշենք, որ «Ոսկե գնդակի» վերջին մրցանակակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է: