1297 դիտում
08:25 01-10-2015
Այս տարի աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Վերջին երկու ամիսներին Երևանի և մարզերի հիվանդանոցներից պարբերաբար ահազանգեր են ստացվում այն մասին, որ աղիքային հիվանդություններով դիմողների թիվը սովորականից շատ ավելի է։ Աղիքային հիվանդությունների դեպքի կտրուկ աճի հանգամանքը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179։
Այսինքն՝ աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով։ Հարկ է նշել, որ աղիքային հիվանդությունների թվում բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 171։ Անցած տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 63։ Սուր աղիքային վարակները՝ չհաստատված, չճշգրտված հարուցիչներով կազմել են 1065, մինչդեռ անցած 2014 թվականի այս ժամանակահատվածում դրանց թիվը եղել է ընդամենը 651 դեպք»։
Նմանատիպ նյութեր
2887 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
8941 դիտում
15:51 18-08-2017
ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»