ՉԼ. «Աստանա»-«Գալաթասարայ». ֆանտաստիկ հանդիպում, երեք ինքնագոլ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ իսկական ճակատամարտ տվեց թուրքական «Գալաթասարային»:
Չափազանց լարված ու հետաքրքիր այս մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2, ընդ որում, բացառիկ դեպք է, երբ մեկ խաղում գրանցվում է երեք ինքնագոլ, որոնցից երկուսի հեղինակը դարձան «Գալաթասարայի» ֆուտբոլիստները:
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար,
«Աստանա»-«Գալաթասարայ»՝ 2:2
Գոլերը՝ Հաքան Բալթա, 77 (ինքնագոլ), Կարոլ, 89, (ինքնագոլ) - Բիլալ Կիսա, 31, Էրիչ, 86, (ինքնագոլ)