4972 դիտում
21:56 30-09-2015
Գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունն աջակցում է Գյումրիում իմպլատոլոգիական նորարար մեթոդների ներդրմանը
Գերմանական «Բրեդենտ Մեդիքլ» ընկերությունը` Գյումրիի «Ստոմալյուքս» ատամնաբուժական կլինիկայի եւ Երեւանում գործող «Դիվիդենտ» ատամնաբուժական կլինիկայի վիրահատական խմբի հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 3-ին Գյումրիում կազմակերպում է նորարար մեթոդոլոգիաներով եւ նյութերով իմպլանտացիայի ցուցադրական վիրահատություն Գյումրիի ստոմատոլոգների համար:
ֈ Վիրահատության եւ միջոցառման կազմակերպող խումբը ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններին ս.թ. հոկտեմբերի 3-ին, 10:00-ին հրավիրում է Գյումրի քաղաքի` Ռուսթավելի 58/6 հասցեում գործող ստոմատոլոգիական կլինիկայի հանդիպումների սրահ` մասնակցելու « Բրեդենտ Մեդիքլ» ընկերության կողմից կազմակերպվող միջոցառման ներկայացմանը, որի ընթացքում ներկաները կծանոթանան Գյումրիում վիրահատական նոր տեխնոլոգիաների ներդրման, տեղի բժիշկներին ընձեռնվող վերապատրաստման, ինչպես նաեւ Գյումրին, որպես բժշկական տուրիզմի զարգացման հնարավոր վայր ներկայացնելու հնարավորություններին"
ֈՄիջոցառմանը մասնակցելու են ստոմատոլոգներ Հայաստանից եւ Վրաստանից, ովքեր վիրահատությունից հետո կծանոթանան Գյումրիի տեսարժան վայրերի հետ:
ֈ «Բրեդենտ Մեդիքլի» կողմից լիազորված բժիշկների խումբն իրականացնելու է երկու ցուցադրական վիրահատություն` 1. Fast&Fixed կոնցեպտով վիրահատություն, որի արդյունքում լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս է գալիս նոր եւ անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով (մեթոդը հնարավորություն է տալիս տեղադրել իմպլանտներ եւ անշարժ կամուրջ ընդհամենը 4 ժամվա ընթացքում), 2. իմպլանտների տեղադրում եւ «Բրեդենտ Մեդիքլ» ընկերության «Sky Exso» նոր լուծումի միջոցով շարժական պրոթեզի ֆիքսում բերանի խոռոչում:
Վիրահատությունների ժամանակ օգտագործվող նյութերը տրամադրվելու են Կամո Մայիլյանի եւ «Բրեդենտ Մեդիքլի» Գերմանիայի գրասենյակի կողմից, որպես նվիրատվությունֈ Վիրահատությունն անվճար իրականացնելու է Երեւանի` «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ Դավիթ Գալստյանը` ասիստենտ Քրիստինե Պալյանի հետ համատեղ, տեխնիկական մասն ապահովելու է Վոլոդյա Վարդեւանյանը, ովքեր վերապատրաստվել են Գերմանիայում եւ հանդիսանում են ընկերության կողմից լիազորված վիրահատական խումբ:ֈ
Կազմակերպչական հարցերը համակարգելու է Անահիտ Չիլինգարյանը: Միջոցառուման հետ առնչվող բոլոր վճարները եւ նվիրատվությունները Գյումրիի «Շիրակ Կենտրոնի» օգնությամբ տրամադրվելու է Գյումրիի ընտանքների օժանդակման ծրագրերին, որպես նվիրատվությունֈ Լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների համար միջոցառման սկիզբն է 03.10.2015թ. ժամը 10:00-ն։ Միջոցառումը տեղի է ունենալու Գյումրի քաղաքի` Ռուսթավելի 58/6 հասցեում գործող «Ստոմա-Լյուքս» կլինիկայում, եւ տեւելու է մեկ ժամ:ֈ
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
23:28 09-07-2021
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանվածներին
1316 դիտում
17:24 23-09-2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է ներքին տեղահանված անձանց
1207 դիտում
20:08 26-11-2015
Բարելավվում են դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդի կանխարգելման մեխանիզմները
Այս բաժնից
1039 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար