1320 դիտում
19:19 30-09-2015
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ողջունելով հյուրին ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը: Սեյրան Օհանյանը նշել է, որ Մոհամմադ Ռեյիսին Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով Իրանի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում, որպես տարածաշրջանի առանցքային երկրի դիվանագիտական առաքելության ղեկավարի կատարած աշխատանքի համար, վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձրունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն:
Նմանատիպ նյութեր
4737 դիտում
12:01 10-06-2021
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
1836 դիտում
18:56 07-09-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Այս բաժնից
574 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
640 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
574 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար