Ով և ինչպես էր առևանգել Էկվադորի նախագահին. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30 սեպտեմբերի, 2010 թվական: 11 ժամ առևանգված լինելուց հետո Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան վերջապես ազատության մեջ է:
Ապստամբության պատճառն այն էր, որ Կոռեան բարելավել էր ոստիկանների և զինվորականների աշխատավարձները և մշակել հավելավճարների ստացման ավելի խելամիտ և արդար սահմանակարգ: Սակայն դա որոշ մարդկանց ձեռնտու չէր: Ծրագրվեց Էկվադորի նախագահի առևանգումը և թիրախ ընտրվեց հենց ոստիկանությունը: Նրանց նախագահի մշակած ծրագիրն աղավաղված ներկայացվեց:
Սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 7:30-ին, Կիտոյի կեսը ոտքի էր կանգնել, ոստիկանները որոշել էին դուրս չգալ փողոց: Հանկարծակի բռնկված ալիքը խոչընդոտեց, որ նախագահ Կոռեան իր սովորության համաձայն առաջ գնար բազմությանը: Ոստիկանները զինվորական հոսպիտալի մոտ նրան ընդունեցին բռնությամբ: Բողոքի ուժգնանալուն պես՝ նախագահը լքեց շենքը, և անմիջապես էլ վերադարձավ, քանի որ դա էր թելադրում իր պաշտոնը: Սակայն չարաբաստիկ ծուղակն արդեն պատրաստ էր: Նրա վրա հարձակվեց գազազած ամբոխը: Իրականում հենց նույն տեղում էլ ծրագրված էր նրա սպանությունը: Կոռեան մնացել էր մենակ ու անօգնական: Նրան ցուցարարները թույլ չտվեցին դուրս գալ շենքից: Ժամը 21:00-ից սկսվեց Էկվադորի նախագահին փրկելու օպերացիան:
Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/embajada.ecuador.rusia/videos/143883878994941/?__mref=message_bubble]այստեղ[/url]: