2751 դիտում
15:28 30-09-2015
Ստեփանակերտում կայացել է միջազգային բուժքույրական համագումար. ֆոտոռեպորտաժ
Այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում՝ ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումար, որին մասնակցում էր 500-ից ավել բուժանձնակազմի աշխատող՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից:
[url=http://artsakhpress.am/arm/news/27401/stepanakertum-kayacel-e-mijazgayin-buzhquyrakan-hamagumar-lusankarner.html]«Արցախպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ողջունելով համագումարի մասնակիցներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Իր հերթին ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին,նպաստելով բուժքույրական որակի զարգացմանը:
«Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի´ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,-ասել է Հ. Քուշկյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը ասել է.« Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում խորացնել գիտելիքները, ծանոթանալ քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնել աշխատանքային փորձը և ինտեգրվել մրջազգային բուժքույրական հանրությանը:
Նաև հիանալի օրինակ է Հայաստանի քույրական գործի ասոցացիայի և Արցախի բուժքույրերի միության ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համագործակցության , քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ բարելավել մարդկանց առողջությունը»:
Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով:
Համագումարին ներկա էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ «Բուժքույրերի միավորում» ասոցացիայի նախագահ, ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բուժքույր Լիլիա Մովսեսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
897 դիտում
15:45 28-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է բուժքույրական համագումարի մասնակիցներին
3361 դիտում
22:08 11-05-2014
Առողջապահության ոլորտի Արցախի և Հայաստանի 450 մասնագետներ Ստեփանակերտում համագումար կանցկացնեն
2680 դիտում
19:56 20-03-2017
Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում՝ աշխարհի 11 երկրից
Այս բաժնից
946 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1030 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի