ՌԴ Դաշնային խորհուրդը թույլատրեց ռուսական զորքն օգտագործել Սիրիայում
Ռուսաստանի Դաշնային խորհուրդն իր համաձայնությունն է տվել Սիրիայում ռուսական զինուժն օգտագործելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, հաղորդում է Ria Novosti-ն:
ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի խոսքով՝ Դաշնային խորհրդի 162 անդամներ կողմ են քվեարկել, կողմ կամ ձեռնպահ քվեարկող չի եղել:
Իվանովն ընգծել է, որ խոսքը գնում է բացառապես Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմաօդային ուժերի գործողությունների մասին և բացառվում է ցամաքային ուժերի կիրառումը:
Ավելի վաղ համապատասխան խնդրանքով ՌԴ նախագահին էր դիմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: