Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. արջը վնասել է 56-ամյա կնոջ նստատեղը
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Շատին գյուղում արջը հարձակվել է տեղի բնակչուհի, 56-ամյա Սաթենիկ Ադամյանի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նստատեղի մասում վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց:
Այս պահին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ արջին են որոնում: