Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. արջը Ռինդ գյուղում հարձակվել է 48-ամյա կնոջ վրա
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Ռինդ գյուղում արջը հարձակվել է նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Սիրանույշ Վարդանյանի վրա: Վերջինս միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ս. Վարդանյանը «Կաքավաձոր» կոչվող դաշտում իր ամուսնու և մի քանի հոգու հետ բանջար հավաքելիս է եղել, երբ արջը հարձակվել է նրա վրա:
Մանրամասները՝ քիչ ուշ: