2456 դիտում
08:37 30-09-2015
Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի դեմ 1,5 միլիարդ դրամի հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Ամերիա բանկը» Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի դեմ մեկուկես միլիարդ դրամի հայց է ներկայացրել։ Դեռևս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝պահանջելով «Նավթ Ինվեստ» և «Ունիկո» ՍՊԸ-ներից ու Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ։ Այսպիսով պետք է արձանագրել, որ ֆինանսական խնդիրների հետ կապված դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարակի պես սկսել է տարածվել։
Ինչպես հայտնի Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը մի քանի ամիս առաջ սնանկ ճանաչվեց, վերջերս էլ հայտնի դարձավ որ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մեիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն է սնանկ ճանաչել 6 միլիոն 520 հազար դրամ պարտքի համար։ Մի խոսքով բյուջեի միջոցների սպառվելու հետ զուգահեռ ՀՀԿ-ականները սնանկանում են»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան