Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ը վերջին վայրկայններին հաղթանակ կորզեց «Լուդոգորեց»-ից. տեսանյութ
5-ամյա դադարից հետո «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում իր վերադարձը նշանավորեց բուլղրական «Լուդոգորեց»-ի նկատմամբ տարած դժվարին հաղթանակով: Մերսիսայդյան ակումբը կարողացավ հաղթանակի նժարը իր կողմը թեքել հանդիպման վերջին վայրկյաններին: Վերոնշյալ խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում:
82-րդ րոպեին «Լիվերպուլ»-ին առաջ մղեց թիմի նորեկ Մարիո Բալոտելին, սակայն 91-րդ րոպեին բուլղարական թիմին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Այդուհանդերձ «Լուդոգորեց»-ի ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտեվեց, քանի որ 93-րդ րոպեին Ստիվեն Ջերարդը 11 մետրանոց հարվածով երեք միավոր պարգևեց իր թիմին:
«Լիվերպուլ» - «Լուդոգորեց»` 2:1
Գոլեր` Բալոտելի 82', Ջերարդ 93' (11մ) – Աբալո 91'