Օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.49-ին Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակչից ահազանգ է ստացվել, որ իրեն վերելակից (1-ին հարկ) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1933 թ. ծնված Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վ. Դ.-ին (ծնվված 1949 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.08-ին քաղաքացի Գրիգորյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի արտաքին երեսպատման սալիկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները շենքի արտաքին պատից (բնակիչների կողմից շենքի մուտքում կառուցված տարածք) ապամոնտաժել են մոտ 7 քար (30×40սմ):