Չեմպիոնների լիգա. «Մալմյոն» «Ռեալի» հետ խաղից առաջ խորամանկության է դիմել
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ռեալի» հետ սեփական հարկի տակ խաղից առաջ շվեդական «Մալմյոն» փոքրացրել է խաղադաշտի չափսերը:
«Սվեդբանկ» մարզադաշտի եզրային գծերը մեկ մետրով մոտեցրել են դաշտի կենտրոնին, ընդ որում, նախկին գծերը դեռևս կարելի է անզեն աչքով տեսնել:
Նման խորամանկությունը կարող է խնդիրներ առաջացնել մադրիդյան ակումբի ակտիվ գործող եզրերի համար: Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների, պաշտոնական հանդիպումներում ֆուտբոլային խաղադաշտի չափսերը կարող են տատանվել 90-ից մինչև 120 մետր:
«Մալմյո»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: