«Ռեալի» հետ խաղից առաջ Մբապեն էլ վնասվածք ստացավ
Ֆրանսիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլում «Մարսելին» հաղթելուց (3:0) հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին, որը փոխարինվել էր առաջին խաղակեսից հետո:
«Նրա ոտքին էին հարվածել, և նա խնդրեց դուրս չգալ երկրորդ խաղակեսին: Հուսով եմ, որ վնասվածքը լուրջ չէ», ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ստացած վնասվածքի պատճառով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վիրահատվելու է և մեծ հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Ռեալի» հետ խաղը: