211652_close_icon
views-count2563 դիտում article-date 08:46 29-09-2015

Մոսկվայի նպատակն է Ադրբեջանը մտցնել ԵՏՄ կազմ, իսկ Ադրբեջանը դրա դիմաց ցանկանում է Ղարաբաղը. Բադասյան. «Ժամանակ»

Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը հարցազրույց է տվել «Ժամանակ»-ին և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանին լարվածությունը պայմանավորված լինի հակամարտության գոտի զորքեր մտցնելու Մոսկվայի մտադրությամբ, ասել է. «Մի քանի տարի առաջ քաղաքական ամբիոնից հնչեցվեց «ղալաթ» բառը։ Հիմա ես ուզում եմ կրկնել այն՝ ասելով. ղալաթ է անում ռուս կամ հայ որեւէ քաղաքական գործիչ, ով խոսում եւ անում է այնպիսի գործողություններ, որպեսզի ռուսական զորք մտնի այստեղ։ Ռուսական կողմը ոչ մի դեպքում դա չի տեսնի։ Ես ուզում եմ մեր ժողովրդին, հատկապես կույր ռուսացած զանգվածին հիշեցնել 1988-91 թվականներին ռուսական զորքի այստեղի ներկայությունը՝ թե ինչ ավերածություններ արեց այստեղ։ Ուզում եմ հիշեցնել 1920 թվականին անկախ Հայաստան եւ Ղարաբաղ մուտք գործած Կարմիր բանակի ավերիչ գործողությունները։ Ուզում եմ հիշեցնել ցարական Ռուսաստանի զորքերի մուտքը Արցախի տարածք, երբ ոչնչացվեցին մեր իշխանական տիտղոսները, ընդհանրապես հայկական ամեն բան ոչնչացվեց, ու անարխիստական կարգեր հաստատվեցին։ Այսօր հայկական իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի կոնֆորտ լինի Ռուսաստանի իշխանության համար այս տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նրան, որ իր հին հարցերը լուծի Հարավային Կովկասում։ Ռուսական հին հարցերը որո՞նք են. Մոսկվայի նպատակն է Ադրբեջանը մտցնել ԵՏՄ կազմ, իսկ Ադրբեջանը դրա դիմաց ցանկանում է Ղարաբաղը։ Մոսկվան էլ ցանկանում է Ղարաբաղը տալ դրա դիմաց»:

Նմանատիպ նյութեր