Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված և նոր որոշումների իրագործման գործընթացին:
«Շատ ուրախ եմ, որ հայտնվել է դիրքորոշումները համաձայնեցնելու հնարավորություն՝ համոզվելու, որ մենք կարող ենք ավելին անել՝ իր լրումն արդեն ձեռնարկված քայլերի, որպեսզի շարժվենք առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,-ասել է նա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մեկնարկին:
Լավրովի խոսքով՝ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այդ գործընթացին՝ խոսվի ամերիկյան թե ֆրանսիական նախաձեռնության, կամ ռուսական կողմի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները: