1824 դիտում
18:26 26-09-2015
Սիրիայի և Իրաքի հայկական համայնքների կացության մասին հայտարարություն է ընդունվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունվել է [url=http://www.president.am/hy/press-release/item/2015/09/26/President-Serzh-Sargsyan-announcment-Syria-/][b]հայտարարություն[/b][/url] Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Նախագահը նշել է, որ խորապես մտահոգված է հատկապես Սիրիայում շարունակվող բախումներով և օր օրի վատթարացող հումանիտար իրավիճակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում տարածաշրջանում բնակվող հայության և, մասնավորապես՝ սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, առաջին հերթին, Հալեպում արդեն մի քանի տարի գործող միակ օտարերկրյա ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում իր աշխատանքները շարունակող ՀՀ դեսպանությունը:
Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների ժառանգները, Նախագահի խոսքով, կիսում են ժամանակին իրենց օգնության ձեռք մեկնած ժողովուրդների ճակատագիրը: Նրանք շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իր դռները բացել է բոլորի առջև և արդեն Սիրիայից ընդունել շուրջ 16 հազար հայրենակից: Հայաստանի պետական բոլոր կառույցներն անխտիր ներգրավված են սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու և մեր հասարակությանը նրանց ինտեգրման գործընթացը արագացնելու աշխատանքներում:
Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բերիո թեմի առաջնորդ, Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Դամասկոսի թեմի առաջնորդ, Տեր Արմաշ Արքեպիսկոպոս Նալբանդյանը, Իրաքի թեմի առաջնորդ, Տեր Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ բոլորն էլ կցանկանային ավելին արած լինել: Բոլորի հավաքական ջանքերով է, որ մեր հայրենակիցների հարցերը վերջնական լուծումներ պետք է ստանան: Նախագահը խորին շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, միջազգային և համայնքային կառույցներին, անհատներին, ովքեր իրենց աջակցության ձեռքն են մեկնել և շարունակում են աջակցել հայությանն այս աշխատանքներում:
Ընդունվել է հայտարարություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքների կացության մասին՝ որպես սիրիահայությանը հայ ժողովրդի ընդհանրական սատարման կարևոր դրսևորում:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
21:11 09-11-2021
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է
7129 դիտում
20:18 13-10-2016
Դուրս արի Իրաքի տարածքներից. Իրաքի շիաների առաջնորդն Էրդողանին
1568 դիտում
19:22 26-02-2019
Իրաքում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի ասորի հոգևոր համայնքների առաջնորդներին
Այս բաժնից
658 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
499 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1009 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ