slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է
211652_close_icon

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է

views-count1715 դիտում article-date 21:11 09-11-2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:

«Այսօր Հայկական հարցի համար պատմական օր է. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց առարկությունների:

Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալ ենք Թիմ Լաֆթոնին և այս հաջողության համար նրա բոլոր աջակիցներին»,-ասված է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Բանաձևը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր