31543 դիտում
13:06 26-09-2015
Երեկ վիրավորված զինծառայողներից Հարությունը, ըստ նախնական տեղեկությունների, Փարպի գյուղից է, սակայն նա զանգահարել է ծնողներին եւ այլ բան ասել
Հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից մեկը՝ Հարություն Թովմասյանը, ըստ նախնական տեղեկությունների, Արագածոտնի մարզի Փարպի գյուղից է։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Փարպիի գյուղապետ Իշխան Առաքելյանն ասաց, որ իրենց գյուղից իսկապես կա նման անուն-ազգանունով զինծառայող, սակայն ինքը խոսել է նրա ծնողների հետ եւ ծնողները տեղյակ չեն եղել, որ որդին վիրավորված է։ Ավելին, ասել են, որ Հարությունը զանգահարել է իրենց, ասել, որ լավ է եւ Ղարաբաղ գալու անհրաժեշտություն չկա։
Նշենք նաեւ, որ Թովմասյանների ընտանիքում 2 եղբայր են։ Մեծը Հարությունն է։ Ապրում են սոցիալապես անապահով պայմաններում։ Ծնողները ուրիշի դաշտերում օրավարձով աշխատում են եւ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվում։
Վիրավորված զինծառայողներն են՝ Վանիկ Մարտիրոսյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Սաֆար Սաֆարյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Թովմասյանը, Կարեն Վարդանյանը, Թաթուլ Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը, Յաշա Բաղդասարովտ, Նարեկ Փարումյանը, Կարեն Երեմյանը, Վուրգ Գալստյանը, Սեդրակ Ղարիբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ