Սաուդյան Արաբիայի թագավորը այցելել է Մեքքայի ողբերգության վայր
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը նախօրեին ժամանել է Մինայի հարթավայր, որտեղ 1 օր առաջ հաջի ժամանակ տեղի ունեցած սարսափելի հրմշտոցից ավելի քան 700 ուխտավոր է մահացել:
Սա վերջին 25 տարիների ընթացքում ամենամեծ ողբերգությունն էր հաջի ժամանակ:
Ըստ տեղեկությունների՝ հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ կատարվել է գլխավոր ու ամենավտանգավոր՝ սատանային խորհրդանշող 3 սյուների քարկոծման արարողությունը: