211652_close_icon
views-count4687 դիտում article-date 08:00 26-09-2015

ԴԱՀԿ-ի Միհրանը 75 մլն դրամ է պահանջում սնանկացած «Յունիֆիշից». «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը դիմել է «Յունիֆիշ» ընկերության սնանկացման կառավարչին՝ 74.9 մլն դրամի պահանջ ներկայացնելով ընկերությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սնանկացած «Յունիֆիշի» սեփականատեր Արմեն Մկրտչյանը արդեն 3-4 ամիս է՝ հեռացել է Հայաստանից՝ այստեղ թողնելով իր հսկայական բիզնեսը: Ընդ որում՝ բիզնեսը թողնելով բարձիթողի վիճակում ու մինչ այժմ նրանից տեղեկություն չկա: ՀՀ կառավարությունն էլ բավական յուրօրինակ էր արձագանքել Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հսկաներից համարվող «Յունիֆիշ» ընկերության սնանկացման մասին մեր լուրին: Մեր հրապարակման հաջորդ օրը ֆինանսների նախարարությունը հայտ է ներկայացրել սնանկացման գործով կառավարիչին, որով 58 մլն 756 հազար դրամի պահանջ է ներկայացրել սնանկացած ընկերությանը: Թվում էր, կառավարությունը պետք է օգնության ձեռք մեկնի սնանկացած ընկերությանը, մինչդեռ, փաստորեն, կատարվում է հակառակը: Չնայած վարչապետն ու ֆինանսերի նախարարը չեն մոռանում գործարարությանն աջակցելու մասին խոսել»:

Նմանատիպ նյութեր