211652_close_icon
views-count78165 դիտում article-date 12:29 01-11-2020

Քեզ բացակա չենք դնի. «Հաղթանակ» թաղամասում բնակվող 33-ամյա Միհրանը կռվի հաջորդ օրն արդեն առաջնագծում էր. «Իմ պայքարով միանում եմ մեր առյուծ զինվորներին», ասում էր նա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանականան հրոսակները բորենու հոգեբանությամբ հարձակում գործեցին Արցախի Հանրապետության վրա, համայն հայությունը, չսպասելով որևէ մեկի կոչին, ով ինչով կարող էր սատար կանգնեց առյուծ և արծիվ զինվորին, ով սկսեց կենացմահու պայքարը թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ: Շատերը կամավորական սկզբունքով մեկնեցին ռազմաճակատ և այդ շատերի մեջ էր Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի, ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի բնակիչ, 33-ամյա Միհրան Մանուկյանը: Սեպտեմբերի 28-ին Միհրանը «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հետ արդեն ռազմաճակատում էր՝ առաջնագծի ամենավտանգավոր վայրում, ովքեր արժանի հակահարված էին հասցնում թշնամուն և թշնամին հետ էր շպրտվում, ունենալով մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հաղթանակ գյուղի բնակիչներն ասում էին. «Հենց կռվի մասին լուրը տարածվեց, Միհրանը հաջորդ օրը ընտանիքին ասել էր՝ մեկնում եմ ռազմաճակատ իմ զինակից ընկերների հետ՝ միանալու էն մատղաշ տղերքին, ովքեր չեն կոտրվում ոսոխի դեմ: Ժամեր շարունակ բոյ են տալիս ու հիմա մենք էդ առյուծներին չպետք է միայնակ թողնենք... Միհրանը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա՝ 6 և 7 տարեկան՝ տղա, աղջիկ: Իմացանք, որ «Տիգրան Մեծ» աշխարհազորայինի տղերքի հետ կռվի ամենաթեժ կետերում է եղել, որտեղ նաև եղել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա արյան մեջ կար էն գենը, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում է առաջնագծից ու նա ոչ միայն բարձր պահեց մեր գյուղի պատիվը, այլև անմահացավ իր խիզախությամբ, իր պայքարով ու հիմա, ճիշտ է, նա նահատակվել է, բայց միևնույն է ՝ նա ողջ գյուղի, ողջ հայության համար նույն հերոսն է, նույն խիզախը, նույն անարդարության դեմ պայքարողը, ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի: Մենք նրան նույնպես բացակա չենք դնի: Նրա հետ նաև թշնամու դեմ ուժեղ բոյ են տվել Արցախի նախագահի հրամանագրով «Արցախի Հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Մենուա Հովաննիսյանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր