Հայտնաբերվել են օձեր
Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ամառանոցներից մեկում օձ են նկատել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Ռ. Խ.-ին պատկանող 25-րդ թաղամասի թիվ 3 շենքի նկուղից բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցի թիվ 133/6 հասցեում գտնվող թիվ 121 մանկապարտեզի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ: