Գվարդիոլան լսելով լրագրողի հարցը, դադարեցրել է մամուլի ասուլիսը. տեսանյութ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լքել է մամուլի ասուլիսը, երբ նրան հարցրել են Անգլիայի հավաքականը գլխավորելու հավանականության մասին:
«Տվեք հաջորդ հարցը: Հաջորդ հարցը, խնդրեմ: Ոչ, ես «Բավարիայի» մարզիչն եմ, շնորհակալություն», ասել է Գվարդիոլան և հեռացել սրահից:
Այսօր բրիտանական The Sun-ը գրել էր, որ Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը, եթե թիմը Ռոյ Հոջսոնի գլխավորությամբ անհաջող հանդես գա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2016թ. ամռանը:



