211652_close_icon
views-count1205 դիտում article-date 14:51 25-09-2015

Հաստատվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կառուցվացքը

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստում քննարկվեցին ՄՀՀ նոր կառուցվածքի ներկայացմանն ու ՀԿ հատվածի ընտրությունների մեկնարկին, ՄՀՀ աշխատանքների հաջորդ երկամյա շրջանի ֆինանսավորման հայտի մշակմանը, նոր դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակին, ԱՀԿ կողմից ակնկալվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների կայունության ապահովմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր: Նիստին մասնակցում էին նաև Գլոբալ հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչները` պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինան և Վիրա Զեմլյանսկան: ՄՀՀ-ն քննարկեց և հավանություն տվեց հանձնաժողովի առաջարկվող նոր կառուցվածքին և ձևավորեց միջազգային տեխնիկական գործընկերներից կազմված աշխատանքային խումբ ՄՀՀ կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացը կանոնակարգելու նպատակով: Նիստի նախագահող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՄՀՀ քարտուղարությանը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել աշխատանքային խմբին, ինչպես նաև, ըստ սահմանված կարգի, իրականացնել մյուս ոլորտների ներկայացուցիչների ընտրության գործընթացը: Նա նաև ներկայացրեց նոր դրամաշնորհային ծրագրերի շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը` մասնավորապես նշելով, որ ՀՀ սահմանադրական դատարանում շրջանակային համաձայնագրի քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 6–ին, որին կհաջորդի փաստաթղթի վավերացումը ՀՀ ազգային ժողովի կողմից: Վահան Պողոսյանը նշեց, որ այդ առումով ցանկալի կլիներ ՄՀՀ ընտրություններն ավարտին հասցնել մինչև նոյեմբեր` նոր դրամաշնորհային ծրագրերի իրականացումը հանձնաժողովի նոր կազմով սկսելու նպատակով: Նիստի ընթացքում ձևավորվեց նաև դրամաշնորհի հիմնական ստացողներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ` ՄՀՀ 2016-2017թթ. ֆինանսավորման հայտի մշակման նպատակով: Նիստի ընթացքում ներկայացվեցին և ՄՀՀ կողմից ի գիտություն ընդունվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության նոր դրամաշնորհի հաստատման փուլում ԱՀԿ կողմից ակնկալվող տեխնիկական աջակցության ոլորտները և դրամաշնորհային ծրագրերի կարգավիճակը: Ներկայացվեց և քննարկվեց նաև սեպտեմբերի 28-ից 30-ը Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների կայունության ապահովմանը նվիրված բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպման ժամանակ մասնակից երկրների կառավարությունների հավանությանը ներկայացվելիք հռչակագրի նախագիծը` դրամաշնորհային ծրագրերի ավարտից հետո պետության կողմից ծրագրերի ֆինանսավորման պարտավորությունների ստանձնման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր