Ստամբուլում գաղտնի նկարահանել են սիրիացի 10 տարեկան երեխաների տաժանակիր աշխատանքը. տեսանյութ
CBS հեռուստաալիքի թղթակիցը գաղտնի նկարահանում է կատարել Ստամբուլի տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ սիրիացի մինչև 10 տարեկան երեխաներ են աշխատում:
Երեխաները պատմել են, որ ստիպված են աշխատել օրական 12 ժամ, որպեսզի օրվա հաց վաստակեն և օգնեն իրենց ընտանիքներին: