Էրդողանը Ստամբուլում ընդունելու է ՌԴ ՊՆ Շոյգուին. օրակարգը գաղտնի է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Ստամբուլում հանդիպում կանցկացնի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկություն է տարածել tass.ru-ն, հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ հանդիպումը նախատեսված է այսօր Թուրքիայի ժամանակով ժամը՝ 15-ին Ստամբուլում նախագահական Տարաբյա նստավայրում:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդվում: