211652_close_icon
views-count1653 դիտում article-date 09:43 24-09-2015

Սիրիական բանակը սկսել է ռուսական անօդաչուներ օգտագործել ԻՊ-ի դեմ պայքարում

Սիրիայի կառավարական ուժերը սկսել են առաջին անգամ ռուսական անօդաչու սարքեր կիրառել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարում: Այդ մասին տեղեկացնում է France Presse-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ անօդաչուները կիրառվում են երկրի հյուսիսային և արևելյան հատվածներում: Սակայն աղբյուրը չի նշել, թե Մոսկվան ինչ տեսակի անօդաչուներ է ուղարկել Սիրիային, ինչպես նաև, թե ինչպիսի գործողություններ են տարվում ԻՊ-ի դեմ նշված շրջաններում:

Նմանատիպ նյութեր