Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» առաջին անգամ սայթաքեց. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կորցրեց առաջին միավորները, ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Հոֆենհայմի» հետ:
1-ին խաղակեսից հետո «Հոֆենհայմը» հաղթում էր 1:0 հաշվով: 2-րդ խաղակեսում Տոմաս Տուխելը խաղադաշտ մտցրեց Հենրիխ Մխիթարյանին, որից հետո դորտմունդցիները կերպարանափոխվեցին: «Բորուսիան» հսկայական առավելություն ուներ, սակայն միայն մեկ անգամ նրանց հաջողվեց աչքի ընկնել. 55-րդ րոպեին գեղեցիկ կոմբիցնացիայից հետո աչքի ընկավ Օբամեյանգը:
Դրանից հետո «Բորուսիան» մի քանի գոլային պահ ստեղծեց, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթական գոլը խփել և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
«Բորուսիան» այժմ 16 միավորով 2-րդ տեղում է: 18 միավորով առաջատարը «Բավարիան» է:
Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ.»՝ 1:1
Սեբաստիան Ռուդի, 42 – Օբամեյանգ, 55



