Ադրբեջանը զայրացած է. ՈւԵՖԱ-ն ծաղրել է իրեն
Ադրբեջանի ֆուտզալի ֆեդերացիան բողոք է հայտնել Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ՈւԵՖԱ-ին՝ իր երկրի հանդեպ ծաղրալից վերաբերմունքի համար:
Ֆուտզալ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Սլովակիա-Ադրբեջան հանդիպման հավատարմագրերի և խաղի ծրագրային բրոշյուրների վրա պատկերված է եղել ադրբեջանական ֆուտբոլիստի ծաղրանկար:
Այդ ծաղրանկարը՝ ըստ ադրբեջանական կողմի, համաձայնեցված չի եղել իր հետ:


