1000 ձիաուժ հզորությամբ բացառիկ Mercedes-Benz S63 AMG` Mansory-ից. ֆոտոշարք
Գերմանական Mansory ընկերությունը համաշխարհային ավտոշոուների ակտիվ մասնակիցներից է: Այս անգամ էլ ընկերությունը մի քանի մոդել է ներկայացրել գերմանական Ֆրանկֆուրտի ավտոշոուի շրջանակներում:
Mansory-ի վարպետները լիցքավորել և հզորացրել են Mercedes-Benz S63 AMG-ն և հասցրել 100 ձիաուժ հզորության: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 3,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժ:
Black Edition անվանումով հզոր մոդելը հենվում է 22 դյույմանոց անվասկավառակների վրա, ինչը կատարելապես լրացնում է նրա ագրեսիվ տեսքը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: