211652_close_icon
views-count20913 դիտում article-date 19:50 22-09-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Infiniti-ն և ВАЗ 21110-ը. ԱԱԾ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան պողոտայում թիվ 24 էլեկտրասյան մոտ բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Գոռ Շակոյանի վարած Nissan մակնիշի 34 NF 888 համարանիշի, Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ, 33-ամյա Արմենակ Խաչատրյանի վարած Infiniti մակնիշի 35 OP 501 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 32-ամյա Արամ Դադիկյանի վարած ВАЗ 21110 մակնիշի 71 DA 700 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21110-ի վարորդ Ա. Դադիկյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Nissan-ը մասամբ հայտնվել է հողածածկ գոտում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյան, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ВАЗ 21110-ի վարորդ Ա. Դադիկյանը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր