3810 դիտում
08:04 22-09-2015
Պալաչին պատկանող ընկերությանը Աբովյանում թողնում են աշխատել. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Վարկային պարտավորությունները չկատարելու համար սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Առեքսիմբանկը»։
Դատարանի որոշումը կայացվեց Աբովյանի քաղաքապետի ընտրություներից մեկ շաբաթ անց՝ հունիսի 15-ին, իսկ արդեն մեկ ամիս անց Աբովյանի ներքաղաքային փոխադրման որակն ու հետագա գործունեությունը կասկածի տակ առավ նորընտիր քաղաքապետ, Հարությունյանի նախկին մրցակից Վահագն Գևորգյանը։ «Ներքաղաքային տրանսպորտը, որը որ Արթուր Հարությունյանինն է, այժմ նորմալ չի աշխատում։ Կարող եք գալ, ազգաբնակչությունից հարցնել», մեզ հետ զրույցում նշել էր քաղաքապետ Վահագն Գևորգյանը։ Դեռևս օգոստոսին նա ակնարկել էր նոր ընկերության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ առաջիկայում սպասվում է նոր մրցույթ:
Մինչ Աբովյան քաղաքի ուղևորափոխադրման մրցույթը, որը կկայանա նոյեմբերին, քաղաքապետ Վահագն Գևորգյանն արդեն վերանայել է իր վերաբերմունքը իր իսկ կողմից բնութագրված «նորմալ չաշխատող» ընկերության վերաբերյալ. «Քինգ դե Լյուքս» ընկերությունը արձագանքեց իմ դժգոհությանը, և այժմ ավտոբուսները նորմալ աշխատում են»։
Իսկ «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Մարկոս Մարկոսյանի հավաստմամբ՝ ընկերությունը բնականոն աշխատում է, ինչպես ամիսներ առաջ, այս ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, և որևէ մեկի դժգոհաթյունից հետևություն չեն արել, ավելին՝ նոյեմբերին մասնակցելու են ներքաղաքային ուղևորափոխադրման համար անցկացվող մրցույթին»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»