211652_close_icon
views-count2915 դիտում article-date 18:25 28-04-2016

Աստանայում Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Ապրիլի 22--ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Օպերայի և բալետի պետական թատրոնի կամերային դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: «Շնորհակալ եմ քեզ» խորագով համերգին «Աստանա օպերա»-յի մենակատարներ՝ Ղազախստանի վաստակավոր գործիչներ Սունդետ Բայգոժինի, Ժան Տապինի, Բաշկորտոստանի վաստակավոր արտիստ Ալֆիյա Կարիմովայի, միջազգային մրցույթների դափնեկիրներ Եվգենի Չայնիկովի, Տատյանա Վիցինսկայայի, Մարգարիտա Դվորեցկայայի կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը (կոնցերտմեյստեր՝ Ելենա Սախնո): Նշանավոր դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ) հանդես եկավ Բաբաջանյանի «Անուրջներ» ստեղծագործության կատարմամբ: Համերգի ընթացքում ցուցադրվեցին նաև կադրեր՝ մեծ կոմպոզիտորի մասին պատմող ֆիլմերից: Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների քսանից ավելի ղեկավարներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր