slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աստանայում
211652_close_icon

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աստանայում

views-count1525 դիտում article-date 23:45 29-09-2014
Սեպտեմբերի 26-ին ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը Աստանայի «Ռամադա Պլազա» հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն: Հայաստանի և Ղազախստանի օրհներգներից հետո ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը և Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար, Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարխան Օմարովը: Դեսպան Սահակյանն անդրադարձավ Անկախության ձեռքբերման պատմական ընթացքին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերին, Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլերին` ընդգծելով, որ հայ ժողովուրդը ջանք չի խնայի` շարունակելու պայքարը պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր ճանաչման և դատապարտման համար: Դեսպանը կարևորեց հայ-ղազախական հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը, հայ և ղազախ ժողովուրդների մերձեցմանն ուղղված քայլերը, որտեղ էական են նաև Ղազախստանում բնակվող հայերի դերակատարությունը և Ղազախստանի ղեկավարության կողմից տարվող ազգամիջյան համերաշխության քաղաքականությունը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող ֆիլմ, հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, աշխարհահռչակ հայ երգիչների կատարումներ: Մատուցվեցին հայկական խոհանոցի ճաշատեսակներ: Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սամաթ Օրդաբաևը, Ղազախստանի Խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի պատգամավորներ, Ղազախստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, գործարարներ, Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր