Համերգ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 40-ամյակի առթիվ
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 24-ին կկայանա տոնական համերգ` նվիրված թանգարանի 40-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Համերգի մուտքն ազատ է: