211652_close_icon
views-count3545 դիտում article-date 21:23 20-09-2015

Բժիշկների սխալի հետևանքով, շիկահերը սևամորթ երեխա է ունեցել

Միասեռական ամուսիններ՝ Ջենիֆեր Քրէմբլը և Ամանդա Զինկոնը իրենց ամուսնական կյանքի 7-րդ տարում որոշել են աղջիկ երեխա ունենալ: Նրանց պարագայում երկու տարբերակ է եղել` որդեգրել, ինչը այդքան էլ դյուրին չի եղել կամ արհեստական բեղմնավորման կուրս անցնել: Կանայք ընտրել են երկրորդ տարբերակը և դիմել սերմնահեղուկի բանկ: Բեղմնավորումը, այնուհետև հղիությունը բարեհաջող ընթացք է ունեցել, ներկայացնում է «Комсомольская правда»-ն: Բայց ինն ամիս անց ծննդաբերելուց հետո պարզվել է, որ փոքրիկ աղջնակը սևամորթ է: Պարզվել է, որ բանկի աշխատակիցները սխալ են թույլ տվել, և Ջենիֆերն ու Ամանդան նրանց հետ այժմ դատական քաշքշուկի մեջ են` բարոյական փոխհատուցում պահանջելով: Նրանք բարոյական վնասի փոխհատուցում պահանջում են հենց երեխայի համար, քանի որ այն թաղամասում որտեղ իրենք են ապրում, սպիտակամորթներ են բնակվում, և երեխան բոլորի ուշադրության կենտրոնում է:

Նմանատիպ նյութեր