Դժբախտ պատահար` Փարիզում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Փարիզում ընթացող ամենամյա Techno Parade երաժշտկան փառատոնի շրջանակներում դժբախտ պատահար էր գրանցվել:
Մասնակիցներից մեկը փորձել էր բարձրանալ Փարիզի կենտրոնում գտնվող 25 մ բարձրության արձանի վրա, ինչը վատ ավարտ էր ունեցել:
25-ամյա երիտասարդ էքստրեմալը վայր էր ընկել հազարավոր մարդկանց աչքի առաջ և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:
Նշենք, որ սա առաջին միջադեպն է փառատոնի 17 տարվա պատմության մեջ:
Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը: