Դժբախտ պատահար` կրկեսային շոուի ժամանակ. տեսանյութ
                        Նովորոսիյսկում կայացած կրկեսային շոուի ժամանակ դժբախտ պատահար էր տեղի ունեցել:
Ձիերի մասնակցությամբ ելույթի ժամանակ 24-ամյա ակրոբատը հնարք ցուցադրելուց վայր էր ընկել ձիուց և ոտքով մնացել թամբից կախված: Ձին այդպես ընթացել էր բեմի տարածքով  և մարմնական լուրջ վնասվածքներ պատճառել 24-ամյա աղջկան:
Ավելի ուշ աղջիկը շտապօգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Նովորոսիյսկի քննչական կոմիտեն դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


