211652_close_icon
views-count1615 դիտում article-date 11:23 20-09-2015

Հայաստան կայցելի Գերմանիայի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը

Սեպտեմբերի 22-27-ը, ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը: Այցի ընթացքում, սեպտեմբերի 23-ին կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերի 25-ին, ժամը 19:30-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Դրեզդենի «Վոկալ մոդեռն» երգ­­­չախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (գեղ. ղեկավար Քրիստֆրիդ Բրյոդել, ալտ՝ Աննետտե Մարկերտ, հոբոյ՝ Քրիստոֆ Գերբեթ): Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները: Նախարարի այցի շրջանակում սեպտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին, նախատեսվում է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, իսկ սեպտեմբերի 22-ին, ժամը 17:00-ին` Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հանդիպումներ կանցկացվեն կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր