Յուրաքանչյուր ժողովրդի նվիրական երազանքն է անկախ ու ազատ ապրելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Յուրաքանչյուր ժողովրդի նվիրական երազանքն է անկախ ու ազատ ապրելը: Մենք այդ երջանիկ ժողովուրդներից ենք, և Հայկի պատգամը հազարամյակների խորքից եկել ու հասել է մեզ: Այդ պատգամի ուժով արդեն 24 տարի անկախություն վերագրած երիտասարդ պետության նոր սերնդի զավակները` Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտները, հպարտությամբ, սիրով ու ջերմությամբ նշեցին հրաշալի տոնը:
Երիտասարդ ուսուցիչներ Հովհաննես Միրզոյանի, Արտակ Բարսեղյանի նախաձեռնությամբ բոլոր ուսուցիչների և երեխաների մասնակցությամբ միջոցառումը հիացրեց աշակերտներին և ծնողներին և երգի, երաժշտության ու ծիծաղի հնչյունների կանչով հավաքված մարդկանց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի