«Կուբան»-«Սպարտակ». Մովսիսյանը չի մասնակցի հանդիպմանը
Մոսկվայի «Սպարտակի» խաղացողներ Յուրի Մովսիսյանն ու Վլադիմիր Գրանատը թիմի հետ չեն մեկնել Կրասնոդար՝ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում «Կուբանի» հետ հանդիպմանը մասնակցելու համար:
Ըստ «Սպարտակի» պաշտոնական կայքի, Հայաստանի հավաքականի հարձակվողը չի հասցրել վնասվածքը ապաքինել:
Թիմի հետ մեկնածների թվում է մեր հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:
Նշենք, որ «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 21:00-ին: