Եվա Կարնեյրոն կվերադառնա «Չելսի»
Լոնդոնի «Չելսիի» բժիշկներ Եվա Կարնեյրոն ու Յոն Ֆիրնը մոտ ժամանակներս կարող են վերադառնալ իրենց աշխատանքին:
Արդեն սեպտեմբերի 19-ին Լոնդոնի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը երկու մասնագետներն էլ ներկա կլինեն «Չելսիի» պահեստայինների նստարանին:
Նախորդ շաբաթ ակոււմբը բանակցություններ է վարել բժիշկների հետ, որի արդյունքում կողմերը համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Հիշեցնենք, որ Կարնեյրոն հեռացվել էր թիմի հետ աշխատանքից՝ հանդիպումների և մարզումների ընթացքում, այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 1-ին տուրում՝ «Սուոնսիի» հետ հանդիպման (2:2) ընթացքում Ժոզե Մոուրինյոն դժգոհ էր մնացել Կարնեյրոյի գործողություններից: